Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի  հաղթանակի առիթով

Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.

«Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Այս արդյունքները հստակ հաստատում են նրա կողմից որդեգրված տարածաշրջանային խաղաղության, կապակցվածության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին, քանի որ այն ակտիվորեն աշխատում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության առաջխաղացման ուղղությամբ»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։

 այաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում