Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Մաղթում եմ եղբայրական հայ ժողովրդին հաջողություններ, խաղաղություն և տնտեսական բարգավաճում: Մեր խորհրդարանների միջև հարաբերությունները դինամիկ, բարեկամական և արդյունավետ են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել մեր կապերը՝ մեր եղբայրական ազգերի ապագայի անունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Heartfelt congratulations to my friend and Speaker of Armenian National Assembly, Alen Simonyan @alensimonyan with the victory in Armenia’s parliamentary elections. I wish brotherly Armenian people all the success, peace, and economic prosperity. The relationship between our…
— Shalva Papuashvili 🇬🇪 (@shpapuashvili) June 8, 2026
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։