Իսրայելի պայքարը «Հեզբոլլահ»-ի և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել. Նեթանյահու
1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իրանի դեմ պայքարը դեռևս չի ավարտվել՝ նշելով, որ Իսրայելը խիստ կարձագանքի իր տարածքի վրա հարձակումներին։
«Իրանը և «Հեզբոլլահը» ավելի թույլ են, քան երբևէ, և մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ, բայց մեր պայքարը նրանց դեմ դեռևս չի ավարտվել», - հայտարարել է Նեթանյահուն իր ուղերձում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, նա նշել է, որ վերջին օրերին Իրանը և «Հեզբոլլահը» փորձել են Իսրայելին պարտադրել նոր մոդել, որի համաձայն հրեական պետությունը չի հարձակվի իր տարածքի վրա հարվածներին ի պատասխան։
«Եվ այս մոդելը, իմ կարծիքով, անընդունելի է։ Նրանք կարծում էին, որ Իսրայելը Լիբանանի և Իրանի տարածքից ռմբակոծելով՝ մենք չենք գործի։ Սա տեղի չի ունեցել և չի էլ ունենա։ Իմ ղեկավարության օրոք՝ ոչ», - հավելել է Նեթանյահուն։