Մերձավոր Արևելք

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե, Սաիդա և Տիր քաղաքների ծայրամասերին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 24 և վիրավորվել 116 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ից` ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3637-ի, վիրավորվել է 11188 մարդ», - ասվում է հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ կեսօրին իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիբանանի Կարմիր խաչի շտապօգնության մեքենային Տիրի արվարձանում, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել չորս շտապօգնության աշխատակից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում