1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական մամուլը երեկ հաղորդել Էր, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում Է սեպտեմբերին: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը սակայն նշեց, որ հաջորդ հանդիպման համար դեռեւս որեւԷ վայր եւ ժամկետ չի ճշտվել: «Ուղղակի երեք կողմերն Էլ համարելով, որ օգտակար Է նման եռախոսությունը, պայմանավորել ենք շարունակել այն՝ հաջորդ ընձեռված բազմակողմ հանդիպման ընթացքումե,- ասաց նախարարը: