Սպորտ

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է իր պաշտոնում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված էին երկու թեկնածու` գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր Իսրայել Հակոբկոխյանը:

Քվեարկության արդյունքներով` 81-11 ձայների հարաբերակցությամբ Հովսեփյանը վերընտրվեց ներկայիս պաշտոնում և կղեկավարի ֆեդերացիան մինչև 2031 թվականը:

Ըստ Հովսեփյանի` իր նպատակն է շարունակաբար առաջ տանել ու նոր մակարդակի հասցնել հայկական բռնցքամարտը:

«Երբ քո աշխատանքը գնահատվում է, առավել շատ ես մոտիվացվում ավելին անելու համար: Հիմա պատրաստ եմ անել ավելի շատ, քան արել եմ մինչ այս՝ հանուն հայկական բռնցքամարտի հետագա զարգացման»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում