Գիտություն

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները Բուդապեշտում մասնակցել են միջազգային աշխատաժողովի՝ բռնկվող աստղերի թեմայով

2 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները Բուդապեշտում մասնակցել են միջազգային աշխատաժողովի՝ բռնկվող աստղերի թեմայով

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում՝ Կոնկոլիի աստղադիտարանում, կայացել է «Eruptive Young Stars» թեմայով միջազգային աշխատաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը, աշխատաժողովը համախմբել էր երիտասարդ աստղերի ակտիվացման և էվոլյուցիայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են բռնկվող երիտասարդ աստղերին առնչվող մի շարք արդիական թեմաներ՝ ինչպես դիտողական, այնպես էլ տեսական, այդ թվում՝ էպիզոդիկ ակրեցիա, երկնքի լայնածավալ դիտումների վերջին բացահայտումներ, աստղային ժայթքումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ակրեցիայի և արտահոսքերի փոխկապակցվածությունը, նախաստղային սկավառակների քիմիան, և այլն։

Աշխատաժողովին մասնակցել են Բյուրականի աստղադիտարանի «Աստղաքիմիա, աստղակենսաբանության և արտաարեգակնային մոլորակներ» բաժնի ներկայացուցիչները։

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Սիրուշ Խաչատրյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «EXor տիպի ակտիվացման (բռնկումների) պատմության բացահայտումը նախաստղային շիթի հանգույցների շարժման կինեմատիկական վերլուծության միջոցով. կիրառություն DG Tau (HH 158)-ի վրա» թեմայով, իսկ Լիլիթ Դարբինյանը ներկայացրել է գիտապաստառ՝ «ՈւՄ ճառագայթման դոզայի մակարդակները Պարսամյանի գիսավոր միգամածությունում» թեմայով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում