Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել X-ի իր միկրոբլոգում։
Congratulations to the #UnitedKingdom on its #NationalDay, celebrating His Majesty The King’s Official Birthday.#Armenia🇦🇲 looks forward to further strengthening its cooperation w/🇬🇧 building on our Strategic Partnership. pic.twitter.com/9OMaPMBLNs
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) June 13, 2026
«Շնորհավորում ենք Միացյալ Թագավորությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ, որը նշում է Նորին Մեծություն Թագավորի պաշտոնական ծննդյան օրը։ Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,-ասված է գրառման մեջ։