Հայաստան

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

3 րոպեի ընթերցում

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը:

            Նախաձեռնությանն ակտիվորեն մասնակցեցին ընկերությունների աշխատակիցները. թիմերի որոշ անդամների համար սա առաջին փորձառությունն էր, մյուսների համար՝ արդեն ձևավորված լավ ավանդույթ։

            IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանն ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ թիմի համար սա սեփական պատրաստակամությունն ու միասնականությունը գործնականում հաստատելու ևս մեկ հնարավորություն է։

            «Արյունատվությունը պարզ, բայց միաժամանակ արդյունավետ քայլ է, որով կարող ենք աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Մեր թիմում մշտապես առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից։ Եվ այսօր հենց նման քայլ ենք անում՝ միանալով արյան հավաքագրման գործընթացին ու գիտակցելով, որ մեր արած այս առաջին հայացքից փոքր թվացող ներդրումն իրականում կարող է կյանքեր փրկել»,- ասաց Սոնա Մանուչարյանը։

            Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ Իդրամի թիմի համար սոցիալական պատասխանատվությունը պարզապես բառեր չեն. սա ընկերության կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն է։

            «Այսօր մեր աշխատակիցները միացել են արյան դոնորության նախաձեռնությանը՝ հավատալով, որ յուրաքանչյուրս ունենք հնարավորություն փրկելու մարդկային կյանքեր։ Որպես HR ղեկավար՝ ինձ համար կարևոր է տեսնել, որ մեր թիմը պատրաստ է միավորվել նաև նման նախաձեռնությունների շուրջ։ Մեր մասնակցությամբ ուզում ենք նաև ուշադրություն հրավիրել արյան դոնորության կարևորության վրա և խրախուսել մյուսներին միանալ այս նախաձեռնությանը»,- նշեց Աստղիկ Զիլֆիմյանը։

            Իդրամն ու IDBank-ը շարունակում են մասնակցել սոցիալական նմանօրինակ կարևոր նախաձեռնություններին՝ նպաստելով հասարակության մեջ կորպորատիվ պատասխանատվության մշակույթի ամրապնդմանը։

           

            ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում