Հայաստան

Քաղաքացիներն «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել հետ վերադառնալ. օգնության են հասել փրկարարները

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիներն «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել հետ վերադառնալ. օգնության են հասել փրկարարները

Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հունիսի 12-ին, ժամը 18։04-ին ահազանգ է ստացել, որ «Դզեր» կոչվող տարածքում չորս քաղաքացի անցել են գետի մյուս կողմ և չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդահովիտ բնակավայրի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիները  «UAZ» մակնիշի ավտոմեքենայով անցել են գետը և չեն կարողանում հետ վերադառնալ:  

«Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցնել են գետի մյուս կողմ»,-ասված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում