Նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողութունից հետո նրա հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել և երկրորդ անգամ նախագահական պաշտոնի ստանձնման առիթով շնորհավորել է Կիլիկիո Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսը ։ Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, հեռախոսազրույցի ընթացքում Վեհափառ հայրապետը վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի Հանրապետությանը եւ այն բոլոր աշխատանքներին ու ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստան պետության հզորացումը« տնտեսական կյանքի ծաղկումը եւ Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը։ Վեհափառը նաեւ շեշտել է մեր ժողովրդի ներքին միասնականության ամրապնդման, հայրենիքի գերագույն շահերը կողմնակի հարցերից վեր դասելու անհրաժեշտությունը: