Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանկժամանի Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, խթանել գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացումը: Հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Ռումինիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Տրայան Բասեսկուի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: Հայաստանի եւ Ռումինիայի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստան այցի օրերին Տրայան Բասեսկուն կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշարձանին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ կկատարի Հիշողության պուրակում: Հոկտեմբերի 5-ին Ռումինիայի նախագահը հանդիպում կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Երեւանի պետական համալսարանում Տրայան Բասեսկուն հանդիպում կունենա պրոýեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նույն օրը Ռումինիայի նախագահի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Երեւանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում