Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը հարկային արտոնություններ ու աջակցություն խոստացավ փոքր ձեռնարկատիրություններին և արտահանողներին

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը հարկային արտոնություններ ու աջակցություն խոստացավ փոքր ձեռնարկատիրություններին և արտահանողներին

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավի հերթական օրն անցկացրին Երևանի Էրեբունի վարչական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը քաղաքացիներին խոստացավ ընրտվելու դեպքում հարկային արտոնություն սահմանել փոքր բիզնեսի համար:

«Հարկային հարյուր տոկոս հետվերադարձ. հարկերի հաշվետվությունը ներկայացնելու են, հասկանալու ենք ինչն ինչոց է, գումար չենք տանելու»,- ասաց Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանը հավելեց՝ աջակցելու են նաև արտահանողներին:

«Հայաստանը պետք է լինի մրցունակ պետություն, որի ապրանքները հնարավոր կլինի վաճառել, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Իրանում, և թե՛ հեռավոր Միացյալ Նահանգներում: Հայկական արտադրողը պետք է լինի պետության հոգածության կենտրոնում: Մեր արդյունաբերողները պետք է լինեն պետության պաշտպանության ներքո»,- նշեց նա:

Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի ներկայացուցիչները շրջեցին Էրեբունի համայնքում և զրուցեցին քաղաքացիների հետ:

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում