Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Համոզված եմ, որ Ձեր փորձն ու բարձր մասնագիտական պատրաստվածությունը կնպաստեն բարձրագույն պետական պաշտոնում`Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված Ձեր բարեհաջող գործունեությանը: Գոհունակությամբ եմ նշում մեր պետությունների միջեւ փոխըմբռնման ու վստահության բարձր մակարդակը, երկկողմ համագործակցության ակտիվ բնույթը, որն այսուհետ եւս կզարգանա ու կամրապնդվի` կառուցողական, փոխշահավետ գործընկերության ոգով: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարօրությունե:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները