Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1 րոպեի ընթերցում
ՎԱՏԻԿԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավորարեւելյան երկրների հայկական թեմերի կաթողիկոսների ուղեկցությամբ Վատիկանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի ներկայությամբ ունեցած ելույթում Արամ Ա կաթողիկոսն ասել է, որ «եկեղեցիները, կրոններն ու պետությունները, հայկականի հետ միասին պետք է ճանաչեն բոլոր ցեղասպանությունները եւ, ընդունելով ժողովուրդների՝ արժանապատվությունը, ազատությունը եւ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքները, պետք է ամեն ինչ անեն՝ նոր ցեղասպանությունները կանխելու համարե: