Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
1 րոպեի ընթերցում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդացեք հոդվածը` Русский