Աշխարհ

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկություն է ստացել վերջին երկու շաբաթվա ընթացքում Զապորոժիեի ատոմակայանի հարակից օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված մի շարք հարձակումների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է տարածել ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մամուլի հաղորդագրությունը։

«ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մի շարք հարձակումների մասին, որոնք վերջին շաբաթներին վտանգել են Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությունը»,-նշվում է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 19-ին, 20-ին և 27-ին հարվածներ են հասցվել Զապորոժիեի ջերմաէլեկտրակայանին, որի հետևանքով վնասվել են տրանսֆորմատորներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ԶԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման համար։ Առանձին նշվում է, որ սեպտեմբերի 22-ի հարձակման հետևանքով վնասվել է ատոմակայանից դուրս գտնվող ճառագայթային հսկողության կայանը։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին բանակցություններ է վարում տեղական հրադադարի նոր համաձայնության կնքման շուրջ, որը, ըստ գործակալության, պետք է ուժի մեջ մտնի մոտ ապագայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում