ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մեծանուն մեր հայրենակիցն այս անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի հետ: «Ամեն անգամ Հայաստան գալով մեծ ուրախություն եմ զգումե,- ասել է Շառլ Ազնավուրը եւ գոհունակությամբ նշել, որ ընտանիքում այլեւս հայաստանցի ունեն, թոռան կինը ծնունդով այստեղից է: Ողջունելով Շառլ Ազնավուրի հերթական այցը, նախագահը վստահություն է հայտնել, որ այն հաճելի պահեր կպարգեւի մեր մեծ հայրենակցին: Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու ուղղությամբ: «Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալով եւ նաեւ Ձեր միջոցով է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ձեւավորվումե,- ընդգծել է երկրի ղեկավարը: Մեծանուն երգիչն իր տպավորություններն է հայտնել մայրաքաղաքից, ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում հանրապետության նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին: Շառլ Ազնավուրը հատկապես հրատապ խնդիր է համարել գյուղական բնակավայրերի զարգացումը: Նշելով, որ տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է, Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ քայլեր, այդ թվում` փորձ է արվում Երեւանում կենտրոնացած հիմնական ռեսուրսների որոշ մասը տեղաբաշխել նաեւ մարզերում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում