ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր
հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո
Լեւոն Սայանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո
գրասենյակից, մեծանուն մեր հայրենակիցն այս անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի
հետ:
«Ամեն անգամ Հայաստան գալով մեծ ուրախություն եմ զգումե,- ասել է Շառլ
Ազնավուրը եւ գոհունակությամբ նշել, որ ընտանիքում այլեւս հայաստանցի ունեն,
թոռան կինը ծնունդով այստեղից է:
Ողջունելով Շառլ Ազնավուրի հերթական այցը, նախագահը վստահություն է
հայտնել, որ այն հաճելի պահեր կպարգեւի մեր մեծ հայրենակցին:
Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն
իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն
ներկայացնելու ուղղությամբ: «Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից
ունենալով եւ նաեւ Ձեր միջոցով է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք
ձեւավորվումե,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Մեծանուն երգիչն իր տպավորություններն է հայտնել մայրաքաղաքից, ասելով,
թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից:
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում հանրապետության նախագահը եւ Շառլ
Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին: Շառլ Ազնավուրը հատկապես
հրատապ խնդիր է համարել գյուղական բնակավայրերի զարգացումը: Նշելով, որ
տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է, Սերժ
Սարգսյանն ասել է, որ այսօր խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ
քայլեր, այդ թվում` փորձ է արվում Երեւանում կենտրոնացած հիմնական
ռեսուրսների որոշ մասը տեղաբաշխել նաեւ մարզերում: