Կոշտան ներկայացրել է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեմաները

2 րոպեի ընթերցում

Եվրամիության 2028-2034 թթ․ բյուջեն և 2027 թվականին Կիևի ֆինանսավորումը կլինեն նոյեմբերի 26-27-ին կայանալիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեմաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ԵՄ երկրների ղեկավարներին Բրյուսել հանդիպման մեկնելու հրավեր նամակում, որը հրապարակել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 26–27-ին կայանալիք Եվրոպական խորհրդի մեր հատուկ հանդիպումը կենտրոնանացած կլինի ԵՄ բազմամյա ֆինանսական պլանի և 2027 թվականի համար Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ քննարկումների վրա», - գրել է նա։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավարը գագաթնաժողովում քննարկման համար ներկայացրել է ԵՄ 2028-2034 թթ․ բյուջեի փոխզիջումային նախագիծը։ Նա ավելի քան 10%-ով կրճատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստած սկզբնական նախագիծը՝ գումարը 1,7 տրիլիոն եվրոյից հասցնելով 1,52 տրիլիոն եվրոյի։

Ինչպես հաղորդել է Politico պարբերականը, այդ առաջարկը քննադատության է արժանացել ԵՄ անդամ պետությունների մեծ մասի կողմից։ Դոնոր պետությունները ցանկանում են շատ կրճատել բյուջեն, շահառուներն՝ ավելացնել: Թե՛ մի կողմը և թե՛ մյուսը պահանջում են բյուջեի տարբեր հոդվածների ավելացում և կրճատում։

Կիևի ֆիանսավորման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է 45 միլիարդ եվրոյի նոր ծրագիր։ Այդ միջոցներն առաջարկվում է Կիևին տրամադրել անհատույց: Դրանք կտրվեն փոխառության տեսքով, որը կսպասարկեն ԵՄ երկրները։ Նրանք  գագաթնաժողովում պետք է հաստատեն այդ ծրագիրը և դիմեն գործընկերներին՝ Կիևին ևս 25 միլիարդ եվրո տրամադրելու խնդրանքով:

Հայերեն Русский

Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը

Կոշտան ներկայացրել է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեմաները

Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել. ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ պետություններ. Նիկուշոր Դան

ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ

ՀՀ-ն կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը

Ռումինիան աջակցում է Հայաստանին ԵՄ- ի հետ երկխոսության բոլոր փուլերում. Նիկուշոր Դան

Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները

ԿԳՄՍՆ-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրաձայնված խնդիրներին կանդրադառնա բողոքարկման փուլում

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է