Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
1 րոպեի ընթերցում
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։
Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։ Հայ շախմատիստը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականն արագ շախմատի առաջնությունում։
Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 5-րդ մրցանակային հորիզոնականը։
Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։