Հայաստան

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։ 

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը։ Նախարարը հաջողություն է մաղթել նրան՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տեղակալի ներգրավմամբ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ ընթացք կստանան։

Քննարկվել են 2026 թվականի պետական բյուջեում մինչև տարեվերջ անհրաժեշտ վերաբաշխումների իրականացմանը, ինչպես նաև չորրորդ եռամսյակի ծրագրերի կատարողականի վերաբերող հարցեր։

Նախարարը հանձնարարել է մեկնարկել տարեկան հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև կամավոր ատեստավորման գործընթացին․ նախարարը հանձնարարել է կազմել և հրապարակել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման ժամանակացույցը՝ ապահովելով պատշաճ իրազեկում:

Քննարկվել են նաև Գիտության համաշխարհային օրվա և Ուսանողների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները, «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում տրվել են համապատասխան հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում