Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումների համաձայնագիրը 20 տարով երկարաձգվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական բանակցությունների հաջող ավարտից հետո, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Վրաստանի և Ադրբեջանի միջև գազի առք ու վաճառքի պայմանագիրը գործում է 2003 թվականից և ժամկետը լրանում էր   2026 թվականին։ Մայիսին կողմերը հայտարարել են պայմանագրի երկարաձգման համաձայնագրի ստորագրման մասին։

Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ պայմանագրով նախատեսված բնական գազի ամբողջ ծավալը կօգտագործվի Վրաստանի գազային հատվածի կարիքների բավարարման համար և, համապատասխանաբար, իրենից ներկայացնում է այդ հատվածին անխափան և կայուն մատակարարումների երաշխիք։

Միջկառավարական համաձայնագիրը նաև նախատեսում է  գործառնական համաձայնագրի կնքում Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերության՝ SOCAR Midstream Operation ՍՊԸ-ի հետ՝ Բաքու-Սուփսա նավթամուղի վրացական հատվածի վերաբերյալ։

Համաձայնագիրը սահմանում է ոչ միայն հիշյալ խողովակաշարի տարանցիկ երթուղու գործունեությունն ու տեխնիկական սպասարկումը, այլև Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի և Սուփսայի տերմինալի շահագործման հարցը:

Հայերեն Español Русский

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին