1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող երկու ճանապարհաշինական ծրագրի իրականացման համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզում իրականացվող ճանապարհաշինական երկու ծրագրի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի 915 մլն 221 հազար դրամ։
498 մլն 221 հազար դրամ կհատկացվի Գյումրիի Արևմտյան շրջանցիկ ճանապարհի՝ կմ 0+000-կմ 3+445, և Գործարանային փողոցի՝ կմ 0+000-կմ 2+888 հատվածների միջին նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը։
Եվս 417 մլն դրամ կուղղվի Տ-7-58/Մ-1/ (Գյումրի)-Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ճանապարհի կմ 4+800-կմ 17+000 հատվածի, ինչպես նաև գերեզմաններ տանող 0.57 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներին։