Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

3 րոպեի ընթերցում

Վրաստանը TRIPP երթուղին իր ճանապարհներին մրցակից չի համարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Imedinews-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։  

«Մենք TRIPP-ի երթուղին չենք դիտարկում որպես մրցակից մեկ պարզ պատճառով․ Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն այնքան է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ինչը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, և Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է TRIPP-ի երթուղուն, որն այլընտրանքային երթուղի է, մենք այն որպես մրցակից չենք դիտարկում։ Այդ թվում՝ մեկ պարզ պատճառով․ Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն այնքան է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա։ Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է որևէ էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Այդ թվում՝ դա վերաբերում է Անակլիային։ Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և այդ հետաքրքրությունն ինքնին վկայում է այն մասին, որ Անակլիայի երթուղին և Վրաստանի երթուղին մրցակից չունեն։

Կրկին կասեմ, որ TRIPP-ը մեր երթուղու մրցակիցը չէ։ Այն, ըստ էության, կլինի լրացնող՝ հաշվի առնելով այն միտումները, որոնք այսօր նկատվում են Միջին միջանցքում։ Մեզ համար գլխավորն այն է, որ մինչև վերջ հետևենք այն ծրագրին, որն այսօր նախանշել ենք փոխկապակցվածության տեսանկյունից»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները 2026 թվականի մայիսի 26-ին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, որի  8-րդ հոդվածը սահմանում է. 

«Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝

ա)  անվտանգություն և իրավապահ գործունեություն,

բ)   սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,

գ)   մաքսային և միգրացիոն հսկողություն,

դ)   հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,

ե)   պետական տեղեկատվական համակարգեր, և

զ)   պետական վարչարարություն և վերահսկողություն»։ 

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ