Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ և քննարկել երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը և Լատինական Ամերիկայում Իսրայելի համար տեղի ունեցող դրական ռազմավարական տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Երկու առաջնորդները քննարկել են իրենց երկրների միջև շարունակական համագործակցությունը և Լատինական Ամերիկայում Իսրայելի համար տեղի ունեցող դրական ռազմավարական տեղաշարժը, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու նախագահ Միլեյի նախաձեռնած «Իսահակի համաձայնագրերը»՝ խորացնելով անվտանգության և տնտեսական ոլորտներում համագործակցությունն Իսրայելի և Լատինական Ամերիկայի երկրների միջև», - նշված է հաղորդագրության մեջ։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միլեյի կողմից «Իսրայելի Պետությանը ցուցաբերած անսասան և անվերապահ աջակցության» համար։

«Դուք պաշտպանում եք ճշմարտությունը։ Ձեզ չի հուզում ոչինչ, բացի ճշմարտությունը բարձրաձայնելուց։ Ահա թե ինչու եք դուք սատարում Իսրայելին․ մենք կիսում ենք արդարության և ճշմարտությունը բարձրաձայնելու ընդհանուր արժեքները, և ոչ ոք չի կարողանում դա անել այնպես, ինչպես դուք»,- նշված է հայտարարության մեջ։

Նեթանյահուն Արգենտինայի նախագահին անվանել է «մեր ժամանակների մեծագույն առաջնորդներից մեկը»։

Արգենտինայի նախագահն իր հերթին երախտագիտություն է հայտնել Նեթանյահուին՝ նշելով, որ նա «համաշխարհային պատմության մեծագույն առաջնորդներից է»։

Նյու Յորք կատարած իր կարճատև այցի ընթացքում Նեթանյահուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և հանդիպել Պանամայի, Բոլիվիայի և Պարագվայի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց խորացնել կապերն Իսրայելի հետ «Իսահակի համաձայնագրերի» միջոցով։

«Իսահակի համաձայնագրերը» դիվանագիտական, տնտեսական և մշակութային նախաձեռնություն են, որոնք ուղղված են Իսրայելի և լատինաամերիկյան երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ տեղեկություններ են հաղորդվում, որ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել, ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար։

Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ի հաղորդմամբ՝ Բենյամին Նեթանյահուն Նյու Յորք ժամանելու օրը՝ ելույթից անմիջապես հետո, մեկնել է Իսրայել։ Իսրայելական լրատվամիջոցները ենթադրում են, որ Նեթանյահուի՝ Նյու Յորք կատարած այցը կրճատվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Հայերեն Русский

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան