1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին ընդառաջ՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում նախատեսվում է լայնածավալ տոնակատարություն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա մեծ համերգային երեկո, որի ընթացքում մեկ բեմում հանդես կգան Հայաստանի ճանաչված կատարողներն ու երաժշտական խմբերը։
Միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 16:00-ին՝ տոնական տաղավարների բացմամբ։ Այնուհետև հանդիսատեսի համար ելույթ կունենան «Գյումրու ժողգործիքների նվագախումբը» և «Անի» փողային նվագախումբը։
Տոնական երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ժամը 19:30-ին մեկնարկող մեծ համերգը։ Երաժշտական գլխավոր հյուրերից կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության ճանաչված կատարողների մասնակցությամբ։
Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։