ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այս գարնանը Արկտիկայի Սվալբարդ արշիպելագի մերձակա ջրերում բացահայտել են ռուսական սուզանավերի կողմից վարժանքներ իրականացնելու փաստը։ Դրանց ընթացքում, ըստ արևմտյան պաշտոնյաների, փորձարկվել է կարևոր ստորջրյա մալուխներն աննկատ վնասելու համար նախատեսված գաղտնի զինատեսակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Reuters-ին այդ մասին անանունության սկզբունքով հայտնել է երկու պաշտոնյա։

Նրանց տեղեկություններով՝ գաղտնի գործողությունն իրականացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչությունը (ԳՈՒԳԻ)։ Ռուսական կողմը սուզանավերի միջոցով մոդելավորել է առաջադեմ տեխնոլոգիայի կիրառումը։

Բրիտանիայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողության շրջանակում ռուսական նավերը հայտնաբերվել են։ Դրանց թույլ չի տրվել մինչև վերջ իրականացնել վարժանքը, և ռուսական նավերը, ի վերջո, հեռացել են տարածքից։

Բրիտանիան և Նորվեգիան ապրիլին հայտնել էին, որ Արկտիկայի ջրերում հայտնաբերել են Ռուսաստանի կողմից գաղտնի գործողություն իրականացնելու փաստը։ Սակայն նոր զինատեսակի հայտնաբերման, գործողության վայրի և ԱՄՆ-ի մասնակցության մասին մինչ այժմ չէր հաղորդվել։

ԱՄՆ-ի երեք պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ ամերիկյան հետախուզության որոշ վերլուծաբաններ ավելի ու ավելի են մտահոգվում, որ Ռուսաստանը կարող է փորձարկել ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության մեխանիզմը։ Արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ՝ նման իրավիճակում ստորջրյա մալուխների ոչնչացումը կարող է այդ գործողությունների կարևոր բաղադրիչը լինել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ Reuters-ի հարցմանը չի պատասխանել։

Հայերեն English Русский

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե