Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։ 

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումները և մտահոգություն է հայտնել Մոլդովայում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի ակտիվացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմի վրա ժամում 25 միլիոն դոլար է ծախսում, և հավելել, որ Մոլդովայի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի իր քաղաքացիների անվտանգությունն ամրապնդելու և պաշտպանելու համար։

Պաշտոնյան նշել է, որ միայն օգոստոսին Մոլդովայի տարածք է ներթափանցել 17 ԱԹՍ, ինչը գերազանցում է 2025 թ. ընթացքում գրանցված ընդհանուր թիվը։

«Մենք սկսում ենք վատ լուրերով: Երեկ երեկոյան (խմբ.՝ Օդեսայի մարզի) Ստարոկազաչյեի սահմանային անցակետը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների կողմից: Այն գտնվում է մեր սահմանային անցակետից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել ԱԹՍ-ների խնդրի վրա, քանի որ այն որոշ չափով սովորական է դարձել, բայց մենք պետք է հասկանանք, որ սա սովորական է դարձել, քանի որ հարձակումները շատ են ինտենսիվացել: Միայն օգոստոսին մեր տարածքին հարվածել է 17 ԱԹՍ: Դա ավելին է, քան նախորդ տարվա ընթացքում: Սա որոշ առումով նորմալ է դառնում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ սա չափազանց մտահոգիչ է», - ասել է Վասիլե Տոֆանը կառավարության սեպտեմբերի 9-ի նիստի սկզբում:

Վարչապետը հավելել է, որ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ «որոշակի քաղաքական ուժերի ներկայացուցիչները այս չափազանց լուրջ հարցերին չեն վերաբերվում անհրաժեշտ լրջությամբ»։

Տոֆանն ընդգծել է՝ կարևոր է, որ Մոլդովան շարունակի ամրապնդել իր անվտանգությունը, արդիականացնել բանակը, ավելի լավ պաշտպանել երկրի օդային տարածքը և խորացնել համագործակցությունը գործընկեր պետությունների հետ։

Հայերեն

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել