Գյումրիի քաղաքապետարանի ավտոպարկը շարունակում է համալրվել նոր տեխնիկայով

2 րոպեի ընթերցում

Գյումրիի քաղաքապետարանի ավտոպարկը շարունակում է համալրվել ժամանակակից տեխնիկայով։ «Աղբահանության ծառայությունների մատուցման համար տեխնիկաների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում քաղաքը դեռ ձմռանը համալրվել էր երեք ինքնաթափ մեքենայով, իսկ վերջերս համայնքը համալրվել է նաև 38 միլիոն դրամ արժողությամբ նոր աղբատարով, որի ֆինանսավորման 55 տոկոսը հատկացվել էր քաղաքային, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից։

Սուբվենցիոն մեկ այլ՝ «Բազմաֆունկցիոնալ տեխնիկաների սարքավորումների ձեռքբերում» ծրագրով Գյումրիի ավտոպարկը համալրվել է ևս 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայով։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 89 միլիոն դրամ՝ 55% համայնքային և 45% պետական համաֆինանսավորմամբ։ Ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկաներն աչքի են ընկնում բարձր հզորությամբ և ունակ են ծառայել տարվա բոլոր եղանակներին՝ ամռանը դրանք ծառայում են որպես փողոցներ լվացող ու ավլող մեքենաներ, իսկ ձմռանը հատուկ կցորդների շնորհիվ վերածվում են ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող միավորների՝ համայնքում նմանատիպ տեխնիկաների ընդհանուր թիվը հասցնելով ութի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, բացի սուբվենցիոն ծրագրից, խնդիրը լուծվում է նաև քաղաքային բյուջեով՝ «Bobcat» ֆիրմայի մինի ամբարձիչն արդեն իսկ գտնվում է քաղաքապետարանի ավտոպարկում։ Այն հնարավորություն կտա ձմռանը մաքրել ու ավլել քաղաքի մայթերի ձյունը, իսկ ամռանը դրանով կտեղափոխվի փողոցներում կուտակված աղբն ու ոչ կենցաղային աղբը  ևս երկու նոր աղբատար մեքենաները նույնպես գնված են և շուտով կտեղափոխվեն Գյումրի՝ այժմ ընթացքի մեջ է դրանց մաքսազերծման գործընթացը։

Համայնքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և հետևողական քայլեր են ձեռնարկվելու քաղաքին անհրաժեշտ այլ հատուկ տեխնիկաներ ևս ձեռք բերելու ուղղությամբ։

Հայերեն

Մոլդովայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալու ճանապարհային քարտեզի մասին․ Moldpres

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կլրամշակվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել կենսաբանական գիտությունների դոկտոր Պապին Ղանդիլյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Մոսկվայում նշվել է ԱՊՀ ՄՀԳՀ-ի հիմնադրման 20-ամյակը

Վարչապետն անհրաժեշտ է համարում հրաժարվել թղթային ՀԴՄ կտրոններից

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում. Իդրամ և IDBank

Սրբուհի Գալյանը զգուշացնում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին

Գալյանն անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող կարգավորմանը քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի վերաբերյալ

Վարչապետը կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողների  կենսաթոշակային ստաժի հարցի կարգավորումը