Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

2 րոպեի ընթերցում

Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական  պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներն, անկախ դրանց անվանումից կամ ձևից, բացարձակապես անօրինական և չհիմնավորված միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ պատժամիջոցներին հետևելուց և դրանք կատարելուց։ Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել այդ անօրինական գործողություններից բխող իրավիճակները կամ հետևանքները և չաջակցել դրանց», - նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ այլ երկրների մասնակցությունն ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատերազմին համազոր կլինի «մեկ պետության կամքն անօրինական կերպով մյուս անկախ երկրներին պարտադրելուն», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ևս մեկ կոպիտ խախտում է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական պատերազմի և նրա մեկուսացման» ի աննախադեպ մասշտաբի արշավ սկսելու մասին։ Միացյալ Նահանգների ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական ​​​​կառույցներն աջակցություն ցույց կտան Թեհրանին, կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների ԱՄՆ-ի կողմից:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը