Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ներկայում Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան՝ Կիևի դիրքորոշման պատճառով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այս պահին խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան՝ Կիևի ռեժիմի դիրքորոշման պատճառով։ Առաջնագծում դինամիկան լավ հայտնի է։ Պետության ղեկավարը և Գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս խոսել են դրա մասին։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն փորձում են նպաստել հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով՝ նման երկրները քիչ են, այդ պատճառով նրանց ջանքերը կարևոր են։

ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հնարավոր այցի վերաբերյալ Պեսկովը նշել է, որ նրանք միշտ ցանկանլի զրուցակիցներ են իրենց ռուսաստանցի պաշտոնակիցների համար, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր այցի հստակ ժամկետ առայժմ չկա։

Հայերեն