Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի և Իրանի աջակիցների համար «ահռելի» տնտեսական հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանին բազմաթիվ հնարավորություններ է տվել իր հետ համաձայնագիր կնքելու համար, սակայն նրանք այդ հնարավորությունից չեն օգտվել։

«Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաջախջախիչ տնտեսական գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», - գրել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանի ռազմածովային ուժերը, օդուժը, զինագործարանները ոչնչացված են, տարադրամն արժեք չունի, իսկ երկիրը «մազից է կախված»։

Թրամփը նաև սպառնալիքներ է հնչեցրել Իրանին աջակցող երկրների հասցեին։

«Այսօր ես նաև հայտարարում եմ, որ ցանկացած երկիր, որն իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական ​​կառույցներին թույլ կտա Իրանին տրամադրել որևէ տեսակի օժանդակություն, ապա ինքը կբախվի ահռելի տնտեսական հետևանքների», - նշել է ԱՄՆ նախագահը՝ շեշտելով, որ նավթի մաքսանենգությունը, ֆինանսական գաղտնի գործարքները, կանխիկ փոխանցումները, կեղծ ընկերությունները պետք է դադարեցվեն «հենց հիմա»։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ բոլոր դաշնակիցները պետք է կանգնեն ԱՄՆ-ի կողքին՝ «մեկուսացնելու և պարտության մատնելու» Իրանին։ Նա հավելել է, որ այս «պատմական միջոցառումները» կթուլացնեն Իրանին և նրա կարողությունը՝ «ահաբեկչություն տարածելու աշխարհում»։

Թրամփն Իրանի դեմ ձեռնարկվող նոր տնտեսական միջոցառումները համեմատել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ՝ նշելով, որ սա կլինի «տնտեսական Նորմանդական դեսանտային գործողություն»։

Հայերեն Русский

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական արտադրանքի՝ գերմանական շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցը

ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը

Կառավարությունը նախանշել է առաջիկա տարիների քայլերը ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա. Փաշինյան

Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր

Հյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն առաջիկա 5 տարիներին

Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու

ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից