Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասել են օգոստոսի 19–ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Նման ցանկություն մեր խմբակցությունը չունի»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Աննա Գրիգորյանը ևս նշել է, որ ինքն Աննա Հակոբյանի հետ չի հանդիպելու։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։

 «Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի  ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ, ուստի հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,-տարածած տեսանյութում հայտնել էր վարչապետի տիկինը։

Ավելի վաղ էլ Հայաստանի վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հրապարակել էր ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսանյութերի շարքի առաջին ամբողջական հոլովակը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

Տեսաուղերձում Աննա Հակոբյանն ընդգծում էր, որ բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։ Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը, ըստ նրա, ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։

Աննա Հակոբյանն արդեն նախաձեռնել է քննարկումներ Հայաստանից և սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս ուղղությամբ աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը, իրավակիրառ խնդիրներն ու առկա մարտահրավերները համակողմանիորեն ուսումնասիրելու համար։

Նախաձեռնության առաջին փուլում նախատեսվում է մշակել ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումներ և դրանք ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։

Աննա Հակոբյանը հայտնել էր, որ նախատեսում է աշխատանքներին միանալու առաջարկ անել նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին:

Հայերեն English Español

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը