Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Հայաստանի ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում։

Նա անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ զինծառայողի կորստի մասին հայկական կողմին տեղեկացնելու հանգամանքին՝ հարց բարձրացնելով պատասխանատու մարմինների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ։

«Գալիս, ասում են՝ Ադրբեջանը տեղեկացրել է մեզ։ Ասում ենք՝ շատ լավ։ Բա հինգ օր ի՞նչ էիք անում։ Հինգ օր ձեր պաշտպանության նախարարը ի՞նչ էր անում»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով Շաքիում երեխաներին պաշտպանած մոր գործողություններին՝ պատգամավորը շեշտել է, որ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը պետական մարմինների պարտականությունն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր իր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի։ Բուժօգնության են դիմել նաև նրա երկու անչափահաս երեխաները։ Մուսաևը հայտնաբերվել և ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 2-ին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետ։  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում