Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Էմին Օհանյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում:

«Արմնեպրես»-ի փոխանցմմաբ`  հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։ Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել են 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները: Ռուդոլֆ Փաշիկյանը առաջնության շրջանակում նաև լրացրել է միջազգային վարպետի (IM) իր երկրորդ նորման:

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակել է 5.5 միավոր և կիսել 9-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը վաստակել են 5 միավոր, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր:

Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անգելինա Միրաքյանը (+125,2 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+92,8 կետ):

Հայերեն English Русский Türkçe

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո