Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, տեսչական ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ։

Մասնավորապես՝ արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում, ինչպես նաև պաշտպանություն կենդանիներից, կրծողներից և միջատներից։

Սահմանված պահանջներին չեն համապատասխանել նաև հատակի, դռների և պատերի մի շարք հատվածներ։ Արտադրամասի առաստաղները չեն կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու և խոնավության խտացման վտանգը։ Բացի այդ, անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։

Արձանագրված խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական տարածքը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Հայերեն

Ասիական ինդեքսները նվազել են - 26/11/26

Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին