Մարզեր

Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, տեսչական ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ։

Մասնավորապես՝ արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում, ինչպես նաև պաշտպանություն կենդանիներից, կրծողներից և միջատներից։

Սահմանված պահանջներին չեն համապատասխանել նաև հատակի, դռների և պատերի մի շարք հատվածներ։ Արտադրամասի առաստաղները չեն կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու և խոնավության խտացման վտանգը։ Բացի այդ, անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։

Արձանագրված խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական տարածքը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում