Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

1 րոպեի ընթերցում

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում, որը միակ ավտոմոբիլային ուղին է Վրաստանի և Ռուսաստանի միջև, 2 կիլոմետր երկարությամբ կամուրջ կկառուցվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը։

Ըստ գերատեսչության տվյալների՝ կամուրջը կկապի Ստեփանծմինդան և Գվելեթին։

«Գոյություն ունեցող ճանապարհը չէր բավարարում ժամանակակից տարանցիկ մայրուղու ստանդարտին և լրջորեն վնասվել էր, ինչի պատճառով նորոգումը չէր կարող բավարարել անվտանգության և թողունակության պահանջներին, ինչով էլ  պայմանավորված է ճանապարհի այդ հատվածը նորից կառուցելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհը կլինի երկկողմանի, 4,5 կիլոմետր երկարությամբ, երկու կամրջով և երկու թունելով։ Ընդ որում, կամուրջներից մեկը կլինի Վրաստանում ամենաերկարը՝ 2 կիլոմետր։

Վարչության տվյալներով՝ արդեն կառուցվել է 460 մետր երկարությամբ մեկ թունել, որտեղ արդեն ընթանում են բարեկարգման աշխատանքները։ Երկրորդ թունելը՝ 846 մետր երկարությամբ, գտնվում է կառուցման փուլում։

Նախագծի արժեքը 215,5 միլիոն լարի է, դրա ավարտը պլանավորված է 2027 թվականին:

Հայերեն Español فارسی Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել