Ախուրյան համայնքում մանկապարտեզներն այսուհետ անվճար են

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին հուլիսի 31-ին կայացած արտահերթ նիստում ընդունել է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող որոշում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի նախաձեռնությամբ համայնքի ավագանին հաստատել է նախագիծ, որի համաձայն՝ համայնքի ենթակայության ներքո գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթությունն այսուհետ կլինի ամբողջությամբ անվճար։

Համայնքապետարանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի էապես թեթևացնել համայնքի բնակիչների սոցիալական բեռը և ապահովել որակյալ նախադպրոցական կրթության հավասար հասանելիություն բոլոր ընտանիքների համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից։

«Սա կարևոր քայլ է մեր համայնքի ապագայի՝ մեր երեխաների համար հավասար և բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհին»,-նշել են Ախուրյանի համայնքապետարանից՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել պետական դոտացիայի ավելացման շնորհիվ։

Ախուրյան համայնքի հաշվեկշռում ներկայում գործում է 22 մանկապարտեզ։

Հայերեն

ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱԺ նիստ.12/10/2026

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից