Մարզեր

Ախուրյան համայնքում մանկապարտեզներն այսուհետ անվճար են

1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքում մանկապարտեզներն այսուհետ անվճար են

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին հուլիսի 31-ին կայացած արտահերթ նիստում ընդունել է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող որոշում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի նախաձեռնությամբ հաստատվել է նախագիծ, որի համաձայն՝ համայնքի ենթակայության ներքո գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթությունն այսուհետ կլինի ամբողջությամբ անվճար։

Համայնքապետարանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի էապես թեթևացնել համայնքի բնակիչների սոցիալական բեռը և ապահովել որակյալ նախադպրոցական կրթության հավասար հասանելիություն բոլոր ընտանիքների համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից։

«Սա կարևոր քայլ է մեր համայնքի ապագայի՝ մեր երեխաների համար հավասար և բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհին»,-նշել են Ախուրյանի համայնքապետարանից՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել պետական դոտացիայի ավելացման շնորհիվ։

Ախուրյան համայնքի հաշվեկշռում ներկայում գործում է 22 մանկապարտեզ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում