Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգներն Ուկրաինային լիցենզիա կտա Patriot համակարգերի համար հակահրթիռներ արտադրելու համար։

«Մենք դիտարկում ենք այդ հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն ասել է Financial Times թերթին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ դա «շատ արտասովոր զենք» է, և պետք է զգույշ լինել այն հարցում, թե ում է ԱՄՆ-ը «լիցենզիա տալիս»։

«Մենք լիցենզիաներ չենք բաժանում այդպիսի տեխնիկայի համար», - նշել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ իր ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումն է։

Նա հաստատել է, որ իր երկու պատվիրակները՝ իր փեսան՝ Ջարեդ Քուշները և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, առաջիկա օրերին իրենց առաջին այցը կկատարեն Ուկրաինա։

«Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմն ավարտվի: Մենք հետաքրքրված չենք հրթիռներով, մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ