Միջազգային

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

1 րոպեի ընթերցում

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, թե արդյոք Միացյալ Նահանգներն Ուկրաինային լիցենզիա կտա Patriot համակարգերի համար հակահրթիռներ արտադրելու համար։

«Մենք դիտարկում ենք այդ հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն ասել է Financial Times թերթին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ դա «շատ արտասովոր զենք» է, և պետք է զգույշ լինել այն հարցում, թե ում է ԱՄՆ-ը «լիցենզիա տալիս»։

«Մենք լիցենզիաներ չենք բաժանում այդպիսի տեխնիկայի համար», - նշել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ իր ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումն է։

Նա հաստատել է, որ իր երկու պատվիրակները՝ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը, առաջիկա օրերին իրենց առաջին այցը կկատարեն Ուկրաինա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում