ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ ավելի քան 8 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհուրդը հուլիսի 30-ին հաստատել է Ուկրաինայի հիմնադրամի և դրա հետ կապված ծրագրի փոփոխությունները. փաստաթուղթը նախատեսում է Կիևին լրացուցիչ 8,3 միլիարդ եվրոյի հատկացում 2026 թվականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի լրատվական ծառայությունը:

«Փոփոխություններն արտացոլում են 8,3 միլիարդ եվրոյի հատկացում 2026 թվականի լրացուցիչ ֆինանսավորման համար, որը տրամադրվում է Ուկրաինային աջակցության վարկի տեսքով, ինչը Եվրոպական խորհրդարանի և ԵՄ-ի խորհրդի կողմից համաձայնեցված է այս տարվա փետրվարին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինական պլանը «սահմանում է հավակնոտ բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որոնք Ուկրաինան պետք է կատարի հիմնադրամի շրջանակներում միջոցներ ստանալուց առաջ»։

Եվրոպական խորհուրդը նաև հաղորդել է, որ, Եվրահանձնաժողովի առաջարկին համապատասխան, «փոփոխված Ուկրաինական պլանը նախատեսում է լրացուցիչ քայլեր բարեփոխման ուղղությամբ, այդ թվում՝ օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում»։

Բրյուսելը հիշեցրել է, որ Ուկրաինայի հիմնադրամը, որը գործում է 2024 թ. մարտի 1-ից, տրամադրում է ավելի քան 50 միլիարդ եվրո «կայուն ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների տեսքով»՝ 2024-2027 թթ. ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը և արդիականացմանը աջակցելու համար։

Ուժի մեջ մտնելուց ի վեր Ուկրաինական հիմնադրամն արդեն 6 միլիարդ եվրո է տրամադրել միջանկյալ ֆինանսավորման տեսքով, 1,89 միլիարդ եվրո՝ նախնական ֆինանսավորման տեսքով և շուրջ 21,6 միլիարդ եվրո ընդհանուր գումարի յոթ մասնաբաժին։

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա