Եվրոպա

Մակրոնը Փարիզում ընդունել է Կոշտային և ֆոն դեր Լայենին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Փարիզում ընդունել է Կոշտային և ֆոն դեր Լայենին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Քննարկման օրակարգում են եղել առաջիկա օրերին ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ուկրաինային շարունակական աջակցությունը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և պաշտպանունակության հետ կապված մտահոգությունները:

ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսված է փետրվարի 12-ին: Հանդիպմանը կքննարկվեն ԵՄ մրցունակության բարձրացումը, ԵՄ միասնական շուկայի ապագան և երկարաժամկետ ռազմավարական նպատակները: Ոչ պաշտոնական հանդիպմանը կմասնակցեն նաև Իտալիայի նախկին վարչապետներ Մարիո Դրագին և Էնրիկո Լետան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում