Թուրքիա

Եվրոպական խորհրդի նախագահը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կմասնակցի Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հուլիսի 7-8-ը կայցելի Անկարա։ Երեքշաբթի օրը (հուլիսի 7-ին) նա կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների ընթրիքին։ Չորեքշաբթի օրը (հուլիսի 8-ին) Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնեի հետ միասին նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Կոշտան և ֆոն դեր Լայենը կքննարկեն ԵՄ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի աշխատանքային ընթրիքը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին, նվիրված կլինի ռազմավարական հարցերի քննարկմանը, մասնավորապես՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությանը: Հուլիսի 8-ին կկայանա լիագումար հանդիպում՝ միայն ՆԱՏՕ-ի 32 երկրների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն դաշինքի երկրների կոնկրետ ռազմական պարտավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում