Եվրոպա

ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ

ԵՄ-ում կրկին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ սահմանված առանձին պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Մենք ընդգծել ենք մեր մտահոգությունը պատժամիջոցները մասնակիորեն չեղարկելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, ինչն արդեն ուժեղ ազդեցություն է գործել Ռուսաստանի վրա», - լրագրողների հետ զրույցից նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կոշտան կրկին նշել է, որ, Բրյուսելի կարծիքով, անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ դա, նրա խոսքով, կօգնի «բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել նրան»։

Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային։

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները վերանայել են այն լիցենզիան, որը ենթադրում է ռուսական նավթի որոշակի բեռների փոխադրման և վաճառքի թույլտվություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում