Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

2 րոպեի ընթերցում

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 30-ին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

Սուրի շրջանի մի քանի բնակավայրերում պայթյուններ են տեղի ունեցել։ Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Հրապարակումներ կան, որ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում Բեյրութի և նրա արվարձանների վրայով։

Իսրայելի բանակի գլխավոր հրամանատար Էյալ Զամիրը հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն գա հարավային Լիբանանի գրավյալ տարածքներից, մինչև իր երկրի անվտանգությունը չապահովվի։

«Լիբանանում մենք վերահսկողություն ենք հաստատել տարածքների նկատմամբ և շարունակում ենք մաքրել դրանք ահաբեկչական ենթակառուցվածքներից։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք կընդլայնենք մեր գործողությունների շրջանակը՝ ներառելով լրացուցիչ տարածքներ»,- նշել է նա։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 28-ի դրությամբ՝ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի, իսկ վիրավորներինը՝ 12236-ի։

Գործակալության փոխանցմամբ՝ ապաստարաններում տեղահանված անձանց ընդհանուր թիվը հասել է 27132-ի։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Հայերեն Русский

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար