«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում հարսանիքի մասնակիցները թունավորվել են. արտադրական գործունեությունը կասեցվել է
2 րոպեի ընթերցում
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային 2026 թ. հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման մասին:
«Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի տեսուչները, անմիջապես արձագանքելով ահազանգին, նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում: Առկա կերակրատեսակներց կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Արդյունքները կհրապարակվեն:
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
- սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ, - խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, չեն պահվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանների, սառնարանի դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, մաքրվող, ախտահանվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: