Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է միասնական չափորոշիչներ սահմանել ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների և այլ պաշտպանական կառույցների պահպանության, սպասարկման, շահագործման ու պատրաստվածության ապահովման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նախագծով սահմանվում է, որ ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները պետք է ունենան առնվազն մեկ հիմնական և մեկ պահեստային ելք։ Մուտքերն ու ելքերը պետք է լինեն ազատ և չարգելափակված, իսկ տարածքը՝ մաքուր ու չոր։

Պաշտպանական կառույցները պետք է ապահովված լինեն օդափոխության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման և ջրահեռացման համակարգերով, կապի հանգույցով, նստատեղերով, քնատեղերով, առաջին օգնության ու հրդեհաշիջման միջոցներով և տարրական սանիտարական պարագաներով։

Նախատեսվում է նաև պահեստային գեներատորի կամ մարտկոցի առկայություն՝ նվազագույնը 12 ժամ ինքնավար աշխատանքի հնարավորությամբ։ Խմելու ջրի նվազագույն պաշարը պետք է կազմի յուրաքանչյուր անձի համար օրական առնվազն 2 լիտր։

Ապաստարանները պետք է ունենան դրանց պահպանության, սպասարկման և պատրաստվածության բերման համար պատասխանատու անձ ու սպասարկող անձնակազմ։

Պաշտպանական կառույցները նախատեսված են արտակարգ իրավիճակների կամ դրանց սպառնալիքի ժամանակ մարդկանց պաշտպանելու օդային հարձակման հնարավոր միջոցների ազդեցությունից, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական թունավոր նյութերից, ինչպես նաև հրդեհների հետևանքով առաջացող բարձր ջերմաստիճանից։

Խաղաղ պայմաններում ապաստարանները կարող են օգտագործվել նաև տնտեսական և սպասարկման նպատակներով, սակայն այդ օգտագործումը պետք է համաձայնեցվի համայնքի ղեկավարի և բնակչության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ։

Պատրաստվածության բերման ժամանակ պետք է ստուգվեն դռների սարքինությունն ու հերմետիկությունը, տարածքը պետք է ազատվի կողմնակի իրերից, մաքրվի, ախտահանվի և օդափոխվի։ Ստուգման են ենթակա նաև կապի, էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը, առաջին օգնության և հրդեհաշիջման միջոցները։

Պաշտպանական կառույցների պատրաստվածությունը նախատեսվում է ստուգել ուսումնավարժությունների և վարժանքների միջոցով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող իրավական կարգավորումներում պաշտպանական կառույցների պահպանության, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, կահավորման և պատրաստվածության բերման գործընթացներն ամբողջությամբ համակարգված չեն։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել պաշտպանական կառույցների պատրաստվածության մակարդակը, բարելավել դրանց տեխնիկական վիճակի վերահսկողությունը և հստակեցնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, սեփականատերերի և շահագործողների պարտականությունները։

Կարգավորումները չեն տարածվի ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական կառույցների վրա։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Հայերեն

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում․ օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր